Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Ի՞նչ ցույց տվեցին պառլամենտական քննարկումները

Ի՞նչ ցույց տվեցին  պառլամենտական  քննարկումները
26.06.2012 | 13:13

Քաղաքական ուժերն այսօր կանգնած են կարևոր մեկ խնդրի առջև. դառնո՞ւմ են պրոգրեսիվ, ցիվիլ խաղի կանոններով առաջնորդվող ուժեր, թե՞ դեմագոգիան, ամբիցիան, էժան խաղն ու սրա-նրա շահերն սպասարկելը հետայսու ևս մեր քաղաքական օրակարգի կրեդոն են:
Խորհրդարանական քննարկումները գծեցին մի նիշ, որը, եթե որպես առաջին հաց կուտ չգնա, պետք է որ ապահովի դոմինոյի էֆեկտը` զգոնացնելով բոլորին:
Առաջին հերթին պառլամենտական մեծամասնությանը: Ասենք միանգամից. ՀՀԿ-ն պատրաստ չէր նման «ճակատամարտի»: Ավելին` հասկանալի դարձավ, որ ՀՀԿ գործադիր մասը, որքան էլ պարադոքսալ է, ավելի մոբիլ է, քան օրենսդիրը: Երբ հակառակը պետք է լիներ: ՀՀԿ պառլամենտական կոնգլոմերատը չկարողացավ բանավեճային մակարդակում կանգնել գործադիրի թիկունքին` ընդդեմ ընդդիմադիրների (խոսքը բացարձակ չի վերաբերում չընդդիմադիր ԲՀԿ-ին. այնտեղ բոլորովին այլ մակարդակ է, և, որքան էլ ցավալի է, հենց այս ուժն էր, որ քննարկումների ողջ ընթացքում խելագար ագրեսիվությամբ քննարկումների պրոգրեսիվ մթնոլորտն անվերջ տեղափոխում էր ռեակցիոն` զգայական, ամբիցիոզ դաշտ` հագուրդ տալու ինչ-ինչ չբավարարված նկրտումներ):
Մարտավարական տեսանկյունից հետաքրքիր էր, թե ինչ էր անելու ՀՀԿ-ն` երկրորդ օրը խաղը վերջնականապես տանուլ չտալու համար: Կարելի էր կարծել` քյարթու-մեռած ելույթները փոխարինելու էր «հարվարդյան տղերքի» (Լևոն Մարտիրոսյան, Սամվել Ֆարմանյան… ֆորմատով. ուրիշ ինչի՞ համար են նրանք այնտեղ) պասաժով: Այդպես չեղավ: Ինչպես ասաց գործադիրի «թարմերից» մեկը` գործադիրի ջրհեղեղից փրկվելու գործը գործադիրի ձեռքերում էր լոկ: Խաղի մեջ մտավ գործադիրի երկրորդ «պիլոտը» ու փափուկ-գրագետ վայրէջքի տարավ ՀՀԿ «ինքնաթիռը». խոսքն Աշոտյանի մասին է:
Բոլոր դեպքերում, պառլամենտական մեծամասնությունը կանգնած է լուրջ դիլեմայի առաջ. կարողանալո՞ւ է` ա) ապահովել քննարկումների բարձր որակ: բ) Ինչպե՞ս է վերակազմակերպելու իր աշխատանքները` անվերջ ճեղքումներ ունենալու համար, երբ անզեն աչքով «դիտելով» դահլիճում նստած ՀՀԿ-ականներին, հասկանում ես` ահավոր դժվար: Մանավանդ որ, ինքնին մեծամասնության գլուխ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երբեք նման գործոնը` քաղաքականության մեջ խելք բանեցնելը, չի համարել կարևոր:
Համ էլ` ՀՀԿ-ում «վպ ՊՏ ֆՑՏչՏ». առջևում ՏԻՄ (տե՛ս ինչ «ուտոցի» է մարզերում յուրաքանչյուր միլիմետրի համար` հենց ՀՀԿ-ականների միջև), ապա և` նախագահական ընտրություններն են: Գաղափարապես վերադասավորվել այդ ամենի շեմին, եթե ոչ` անհնար, ապա հաստատ դժվար է լինելու, մանավանդ որ նույնիսկ Հովիկ Աբրահամյանն էր քննարկումների այդ օրն իր նստած տեղում զգում, որ ընթանում է մի պրոցես, որն իրենը չէ, ինքը գրեթե խաղից դուրս է, ինչպես այդ օրը խաղից դուրս էին շատ շատերը. խաղի այդ որակում իրենք չկան, և ժամանակի ընթացքում խաղը մեխանիկորեն դուրս է թքելու նրանց, որպես ավելորդ բալաստ:
Այդ իսկ պատճառով` պառլամենտի բոլոր «կոնֆեսիոն» «հայրերի» միջև, այդ թվում և` Օսկանյանի թիկունքում թաքնված, շատ լուրջ, անտեսանելի պայքար է ծավալվելու պառլամենտը դեֆակտո «յուրացնելու» համար. պրոգրեսիվ ուժերը փորձելու են պայքարը պահել նորմալ քննարկումների, ռեակցիոնները` մուտիլովկաների, խաղ ու խաղիկների դաշտում:

Առկա քննարկումները ցույց տվեցին, որ առաջիններին հաջողվեց եզրը գտնել` նոր պահանջարկ-առաջարկը ձևավորել: Եվ եթե սա համարենք «պլանավորված-պրոյեկտավորված» ռեժիսուրա` այսքան խոսվող երիտկուսակցական համակարգին միտված (որն էլ գիտենք` արևմտյան պրոյեկտ է, որի մեջ էլ հաստատ փայ ունի Սերժ Սարգսյանը), այդ դեպքում արդեն, վաղ, թե ուշ, կրկին աշխատելու է «երկրորդ պիլոտի պրոյեկտը», արդեն ոչ թե գործադիրում, այլ ՀՀԿ համամասնական ցուցակում. դեռ ընտրությունների նախաշեմին ՀՀԿ «հայրերը» մեզ խնդրում էին «ուշադիր նայել» ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ էշելոնին` 120-ից հետո սկսվող բլոկին. այնտեղից է սկսվում բուն ՀՀԿ ցուցակը. ասում էին. չէ, չենք ասում «հարվարդյան», սակայն` գաղափարա-քաղաքական պասաժն ապահովող տղերքի: ՈՒստի, ինչ-որ «իքս» պահից սկսած` ՀՀԿ-ն ստիպված կլինի «տյունինգ» անել իր պառլամենտական «ընտրանին»` խաղի վերջնական արդյունքը փափուկ բարձիկներով ապահովելու համար:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 5482

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ